Այսօր առավոտյան ԼՂՀ Ասկերանի շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարք: Այն փորձել է առաջին գծում հետախուզական գործունեություն իրականացնել։
Ադրբեջանական հետախույզի ոչնչացման մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը։
«Այն փորձում էր ներթափանցել մեր տարածք, որը խոսում է ադրբեջանական անօդաչու սարքերի տեխնիկական «զարգացածության» մասին», – ասել է Կարապետյանը։