Վրաստանի որոշ շրջաններում հայերենին, ադրբեջաներենին և այլ լեզուներին պետականի կարգավիճակ կտրամադրվի: Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան, հաղորդում է «Грузия Онлайн»-ը:
«Մեր երկիրն ավելի շատ մասնատելու նպատակով Ամերիկայի հայկական լոբբիի կարգադրության համաձայն և Սահակաշվիլիի դավաճան ավազակախմբի ձեռքով պատրաստվում է ևս մեկ հակաազգային որոշում: Բոլոր այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն տվյալ օրենքի օգտին, Վրաստանի պատմության մեջ կմտնեն որպես հայրենիքի դավաճաններ», – նշել է Գուգավան:
Նրա կարծիքով, ծրագրի իրականացման դեպքում, տվյալ շրջաններում կրթությունը, դատական նիստերը, վարչական և քաղաքացիական հարաբերություններն այլևս վրացերենով չեն իրականացվի: