Ավստրալիայի քաղաքացիներն իրավունք են ստացել իրենց անձնագրերում, արական և իգական սեռից բացի, նշել` անորոշ։ Այն անձնագրում կնշվի X տառով, հայտնում է Associated Press-ը։
Այսուհետ անձնագրում սեռը փոխելու համար անհրաժեշտ կլինի միայն տեղեկանք բժշկից։
Իշխանությունների կարծիքով` նոր որոշումը անախորժություններից զերծ կպահի այն անձանց, ում արտաքին տեսքը չի համապատասխանում անձնագրում սեռի մասին գրառմանը։
Ինչպես նշում է ABC News-ը, Ավստրալիայում անձնագրերը անձը հաստատող երկրորդական փաստաթուղթ են: Շատ ավելի կարևոր են ծննդյան վկայականները, որտեղ սեռի փոփոխության մասին գրառում թույլատրվում է անել միայն համապատասխան վիրահատությունից հետո։