Շանհայի 77-ամյա բնակչուհի Չժուան Ցզինգհոյը մերկացել է` ի նշան իր բնակարանի քանդման դեմ բողոքի: Սա առաջին նման դեպքը չէ, սակայն նրա բողոքներն առայժմ տեղ չեն հասնում:
Կնոջ խոսքով` նա չի ստացել իր բնակարանի քանդման համար իշխանությունների կողմից խոստացված փոխհատուցումը և արդյունքում որոշել է դատարան դիմել: Եվ քանի որ արդեն մի քանի անգամ մերժում է ստացել դատարանից, որոշել է այնպիսի ծայրահեղ քայլի դիմել, ինչպիսին է դատարանի աստիճանների մոտ մերկ վիճակում հայտնվելը:
Բռնի տեղահանությունն ու բնակելի օբյեկտների վերացումը նորություն չեն Չինաստանի այն շրջանների համար, որտեղ մոդեռնիզացիայի լայնածավալ աշխատանքներ են ընթանում:
Հանրության առջև մերկանալը բողոքի արտահայտման դեռ ամենածայրահեղ տարբերակը չէ: Ընթացիկ տարվա հունիսին 64-ամյա Չժուան Շուլան ինքնահրկիզցվել էր իրեն տանից դուրս բերելու փորձի ժամանակ: