Ամերիկյան Ջորջիա նահանգի իշխանությունները ներարկման միջոցով մահապատժի են ենթարկել իր անմեղությունը 20 տարի շարունակ ապացուցող ամերիկացի Տրոյ Դևիսին:
Դեռ 1991 թվականին Տրոյ Դևիսը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Մարի Մակֆեյլի սպանության մեջ, որն իրականցվել էր 1989 թվականին: Պաշտպանությունը պնդում էր վերանայել գործը` դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ 9 վկաներից 7-ը կամ փոխել էին իրենց ցուցմունքները, կամ հրաժարվել դրանցից:
2007 թվականին, ինչպես նաև երկու անգամ 2008 թվականին Դևիսի նկատմամբ մահապատժի օր էր նշանակել, սակայն ժամկետները հետաձտգվել էին, մեկ անգամ էլ` մահապատժից երկու ժամ առաջ:
Դևիսի մահապատժին դեմ են արտահայտվել, մասնավորապես, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը և ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը: