Home / Հայաստան / Գյումրիում ռուս զինվոր է զոհվել

Գյումրիում ռուս զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում Գյումրի-Մարմաշեն ճանապարհի առաջին կմ-ին վրաերթի է ենթարկվել ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող 22- ամյա Օլեգ Տեխովը: Երիտասարդը տեղում մահացել է: Մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը ճշտվում են: Կատարվում է քննություն: Դեպքով զբաղվում է ՇՄ քննչական բաժինը, հայտնում է Lragir.am-ը: