Home / Հայաստան / Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»`

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«րասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:

«Հայռուսգազարդ»-ից հայտնում են, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: