ԱՄՆ-ում որոշել են վերջերս ԱՄՀ-ի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի շուրջ ծավալված սեքս սկանդալի մոտիվներով սերիալ նկարահանել: Արդեն հայտնի է ապագա ֆիլմի վերնագիրը` «Օրենքն ու կարգը. հատուկ բաժին»:
Գլխավոր դերում հանդես կգա իտալական ծագում ունեցող դերասան Ֆրանկո Ներոն: Նա կստանձնի ֆրանսիացի դիվանագետի դերը, ով, ինչպես Ստրոս-Կանը, մեղադրվում է հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Սակայն սպասուհու ցուցմուները, ինչպես ԱՄՀ-ի նախկին ղեկավարի դեպքում, կասկածի տակ են դրվում: