Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի հրաժարվում պատգամավորական մանդատից այս պահին, քանի որ չի ցանկանում «պետությանը ծախսի տակ գցել»: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Հայրապետյանը հաստատել է իր նախկին ասուլիսներից մեկում հնչեցրած այն խոսքերը, որ Ազգային Ժողովն իր տեղը չէ` նշելով, որ հաջորդ գումարման ԱԺ-ում տեղ զբաղեցնելու համար ինքը չի պայքարելու:
«Մեծ հաճույքով կհրաժարվեի հիմա, բայց անիմաստ ա, որովհետև 2-3 ամիս է մնացել, լրացուցիչ ծախսերի տակ պետությանը գցել, որ նոր ընտրություններ լինեն… Չէ՞ որ ամեն ընտրություն պետության համար ֆինանսական ծախս ա: Երկու-երեք ամսվա համար արժի՞ հրաժարական տալ: Հեչ չարժի: Դրա համար ցանկալի չի: Համբերեք, էլի, մնացել է 2-3 ամիս: Կգնամ, ի՞նչ եք ուզում», – ասել է Հայրապետյանը: