Home / Հայաստան / Հայաստանից արտագաղթածը հաղթել է «Ռադդ քաշի Հոլանդիայից» շոու ծրագրում

Հայաստանից արտագաղթածը հաղթել է «Ռադդ քաշի Հոլանդիայից» շոու ծրագրում

Հայաստանից արտագաղթած Քուրդին Գուլիստյանը հաղթող է ճանաչվել «Ռադդ քաշի Հոլանդիայից» հեռուստաշոույում, որի ընթացքում 5 փախստականներ պայքարում էին 4000 եվրոյի համար: Հաղորդման մասնակիցները պետք է հոլանդական ազգային երգերը գուշակեին և պանրից երկրի ուրվագիծը ստանային:

Նշենք, որ ծրագրում մասնակցելու թույլտվություն են ստանում միայն նրանք, ովքեր արդեն իսկ Նիդերլանդներում ապաստան գտնելու մերժում են ստացել:

«Газета.ru»-ի փոխանցմամբ, շոուի մասնակիցներից մեկը` 24-ամյա չեչենուհի Սաբինա Կաջիևան, ապօրինի կերպով ապրում էր Հոլանդիայում վերջին 5 տարիների ընթացքում: Նրան հաջողվել է  հասնել  մինչև եզրափակիչ փուլ, սակայն չի կարողացել առաջ անցնել Գուլիստյանից: Պարտությունից հետո Կաջիևան սիմվոլիկ կերպով բացված դռնով դուրս է եկել ինքնաթիռ-տաղավարից:

«Հաղթողը գումարով ճամպրուկ է ստացել «իր հայրենի երկրում նոր կյանք սկսելու  համար, քանի որ նա շուտով պետք է վերադառնա այնտեղ»,- ասել է հաղորդավարը: