Ginosi.com հյուրանոցային սենյակների և բնակարանների առցանց ամրագրման ընկերությունը հրաժարվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ռադիո «Վան»-ին` տնօրեն Շուշանիկ Արևշատյանի կողմից սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցված բացասական արտահայտությունների համար: Այս մասին ասված է Ginosi-ի` Facebook-ում տեղադրած հայտարարության մեջ:
«Մենք վերջերս ցավով և հիասթափությամբ տեղեկացանք Ռադիո Վանի պաշոտանական կայքէջի բլոգում Շուշանիկ Արևշատյանի կողմից գեյերի և լեզբուհիների հասցեին արված խտրական հայտարարությունների մասին: Որպես Ռադիո Վանի ֆինանսական հովանավորի այս հանգամանքը Ginosi.com-ին շատ անհարմար իրավիաճկի մեջ է դրել ոչ միայն մեր գեյ և լեզբուհի հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների առջև, այլև որպես ընկերություն, որը առևտրային հասարակական պատասխանատվությունը և հավասար հնարավորությունները իր գործարար պրակտիկայում առաջնային խնդիր է համարում: Անհրաժեշտ ենք համարում անմիջապես դադարեցնել ռադիո «Վանի» հետագա ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Շուշանիկ Արևշատյանը սոցցանցում արձագանքել է այս հայտարարությանը, մասնավորապես, նշելով. «Հաճույքով հրաժեշտ կտամ ինչպես ձեր, այնպես էլ ցանկացած այլ կազմակերպության, որը մեզ հետ նման տեսանկյունից կխոսի: Հաջողություն, պարոնայք: Եվ ևս մեկ բան` շնորհակալություն անվճար գովազդի համար, այժմ մեր կողմ ավելի շատ կձգվեն»: