Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից ցիկլոնի անցմամբ: Այսօր առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հանրապետության հարավային մասի առանձին վայրերում սպասվում են առատ տեղումներ, իսկ տեղ-տեղ կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է MeteoTV-ն: Մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը գիշերը +10 +12, ցերեկային ժամերին +22+24, երեկոյան +19+21: