Քուվեյթցի բլոգեր Մուբարաք ալ-Բաթհալին երեք ամսվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ի իր միկրոբլոգում շիա-մահմեդականներին վիրավորող հաղորդագրություն թողնելու համար:
Ներկայումս բլոգերը պատիժ է կրում մեկ այլ գործով, որը նույնպես կապված է սոցիալական կայքերում տարածած հաղորդագրությունների հետ:
Սեպտեմբերի 27-ին դատարանը պետք է դատավճիռ կայացնի մեկ այլ բլոգերի` Նասեր Աբուլի գործով: Նա մեղադրվում է Twitter-ում Քուվեյթի դաշնակից երկրների ղեկավարներին վիրավորելու, ինչպես նաև սեփական ազգին հեղինակազրկելու մեջ: Սակայն Աբուլը պնդում է, որ իր անձնական էջը հաքերներն են կոտրել և իր անունից հաղորդագրություններ թողել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: