Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը փնտրում է հայերեն, քրդերեն, ռուսերեն, արաբերեն, վրացերեն և մի շարք այլ լեզուներին տիրապետող աշխատակիցների: Այս մասին ասված է թուրքական մամուլում զետեղված հայտարարության մեջ: Համաձայն հայտարարության` ցանկացողները պետք է համապատասխան քննություն հանձնեն, մասնակցեն հարցազրույցի և ստանան համապատասխան որակավորում: