Home / Հայաստան / Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է կրկին քննարկել Ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է կրկին քննարկել Ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը

Երկուշաբթի Փարիզի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ալֆորվիլ արվարձանում 2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը հայկական ծագում ունեցող 400 ֆրանսիացիների առջև խոստացել է խնդրել Ֆրանսիական Սենատի նոր ձախական մեծամասնությանը «կրկին ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրինագիծը»: Այս մասին հաղորդում է Ժան Էկյանը Փարիզից:

Նա հիշեցրել է, որ Նիկոլա Սարկոզին դրժել է 2007 թվականի այս հարցի վերաբերյալ տված իր խոստումը:

Օլանդի հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Դաշնակցության կողմից, որը սատարում է սոցիալիստ առաջնորդի թեկնածությունը նախագահական ընտրություններում:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանության փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Վերին պալատը, սակայն, չէր հաստատել տվյալ օրինագիծը: