Միշել Պլատինիի` Դոնեցկ կատարած այցի պաշտոնական մասի ավարտից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահից բոլորը լսեցին ռուսական «սպասիբո»: Ֆուտբոլային պաշտոնյան հայտարարեց, որ Ուկրաինան պատրաստ է հյուրընկալել «Եվրո-2012»-ը:
«Սեգոդնյա» հրատարակությունը պարզել է, որ ճեպազրույցի ժամանակ Պլատինիին թարգմանել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկան, ով աշխատում է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում: