Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը ներդրողներին հրավիրում է Ադրբեջանի խանություն

ԱՄՆ դեսպանը ներդրողներին հրավիրում է Ադրբեջանի խանություն

Ադրբեջանի տնտեսությունը կենտրոնացած է իշխանական խմբերի ձեռքում: Նախօրեին Կասպյան-եվրոպական ինտեգրման գործարար ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Նախկինում խանություններ կային, այժմ դրանք չկան, Ադրբեջանն անկախ պետություն է, սակայն տնտեսության մեջ նման խանությունները պահպանվում են: Ուստի ամերիկյան ընկերությունների համար բարդ է այստեղ աշխատելը, նրանք չեն հասկանում` ում հետ կարելի է աշխատել և բիզնես զարգացնել»,- ասել է Բրայզան:

Նրա խոսքով` Ադրբեջանում կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ:

Միաժամանակ նա ընդգծել է ներդրողների համար Ադրբեջանի գայթակղիչ լինելը և երկրի ռազմավարական կարևորությունը: «Ադրբեջանը աշխարհի միակ երկիրն է, որը 9 կլիմայական գոտի ունի: Երկրում «հոլանդական սինդրոմ» չկա և այն նախընտրում է Թուրքիայի և Եվրոպայի հետ ծրագրեր իրականացնել: Եվ չնայած հյուսիսից և հարավից եկող ճնշմանը, Ադրբեջանը ռազմավարական կապեր ունի ԱՄՆ-ի հետ»,- նշել է Բրայզան: