Երեկ կրկեսային արվեստի համաշխարհային 5-րդ փառատոնի բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ից ժամանած Սեյրանյան քույրերը բացառիկ համար են ցուցադրել, որին աշխարհում միայն իրենք են տիրապետում: Նրանք երկուսով մտել են 61 սմ երկարությամբ և լայնությամբ տուփի մեջ:
Արևիկ և Տաթևիկ Սեյրանյանները ներկայացված են փառատոնի ծրագրում որպես «կաուչուկե քույրեր»: