Բաքվում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի երրորդ ներկայացուցիչը պարտություն կրեց առաջին իսկ փուլում:
69 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Մաթևոսյանը 21:11 հաշվով պարտվեց մոնղոլ Տուվշիբաթ Բյամբային:
Մինչ Մաթևոսյանը պայքարից դուրս էին մնացել Հովհաննես Բաչկովը և Արթուր Խաչատրյանը:
Այսօր 64 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտնելու Հրաչիկ Ջավախյանը, ով ուժերը կչափի գերմանացի Դավիթ Մյուլլերի հետ: