Այսօր քաղաքական դաշտում կա երկու հիմնական բևեռ` «այսպես կոչված կոալիցիա և այսպես կոչված ՀԱԿ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով քաղաքական դաշտում հնարավոր վերադասավորումների հարցին:
«Փոփոխություններ կարող են լինել, նախ և առաջ, ընդդիմադիր դաշտում»,- ասել է Հայրիկյանը` նշելով, թե ինքնանպատակ չի համարում նոր բևեռ ստեղծելը:
«Ուզում եմ, որ արժեքային համակարգի շուրջ համախմբվենք»,- ասել է ԱԻՆ նախագահը:
Անդրադառնալով ՀԱԿ-ին` նա հայտարարել է, որ իրենց միանալը շատ դժվար է «հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն հիշողություն»:
«Առողջ բանականությամբ մարդիկ դժվարանում են որոշել, թե ուր գնալ: Ես սխալ եմ համարում չարյաց փոքրագույնի միջև ընտրել», – հավելել է Հայրիկյանը` ընդգծելով, որ պատրաստ է անգամ չառաջադրվել, բայց չի պատրաստվում ձայների յոթ տոկոսի համար պայքարել: