Սեպտեմբերի 27-ին YouTube կայքում մի քանի օգտատեր տեսանյութ է տարածել, որում հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը կենաց է ասում Լեռնային Ղարաբաղում կայացած հարսանիքներից մեկում: Իր խոսքում նա նշում է` «մեր նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը», ինչից կարելի է ենթադրել, որ դեպքերը տեղի են ունենում կամ 1997 թվականին, կամ 2002-ին: