Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքին թափահարում էին սև դրոշ` կենտրոնում անարխիստական աստղով: Որոշ ժամանակ անց դրոշն իջեցվեց:
Ինչպես պարզվեց, անարխիստական դրոշը հանրահավաքին բերել էր արվեստագետ, «Արտ-լաբորատորիա» խմբի անդամ Կարեն Օհանյանը: Epress.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ՀԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչները մոտեցել են իրենց ու խնդրել իջեցնել դրոշը: «Ես հարցրեցի` ինչո՞ւ: Նրանք բարձրացան հարթակ, խորհրդակցեցին ինչ-որ մեկի հետ, վերադարձան ու հարցրեցին` ինչ է խորհրդանշում մեր դրոշը: Ես նրանց տեղեկացրեցի: Նրանք ասացին, որ դա հակասում է իրենց սկզբունքներին», – պատմել է Օհանյանը: