Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի մահվան գործով հերթական դատական նիստը:
Ինչպես տեղեկացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», դատի ընթացքում հարցաքննվեցին դատական բժիշկենր պրն. Սարգսյանը և պրն. Մելիքյանը: Վերջինս հայտնեց, որ դիահերձման ժամանակ ինքը չի նկատել որևէ թույնի ազդեցություն Զարուհու մարմին վրա: Այսպիսով, պաշտպանական կողմի վարկածը, թե Զարուհին մահացել է ինքնաթունավորումից, հերքվեց:
Հերքվեց նաև այն փաստը, որ Զարուհի Պետրոսյանի վնասվածքների և մահվան պատճառը աստիճաններից գլորվելն է: Սարգսյանի խոսքով` նա չէր կարող ունենալ նման վնասվածքներ աստիճաններից ընկնելու հետևանքով:
Այնուհետև պաշտպանական կողմը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնց թվում.
1. Ներկայացրեց միջնորդություն կատարելու համար արտաշիրիմում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Միջնորդությունը մերժվեց:
2. Ներկայացրեց միջնորդություն նորից դատարան հրավերել վկաներ` Ասիա Զախարյանին, Դավիթ Հակոբյանին և Հայաստան Պետրոսյանին:
3. Ներկայացրեց միջնորդություն Զարուհի Պետրոսյանի հեռախոսը կրկին զննելու մասին:
4. Ներկայացրեց միջնորդություն Զարուհու ամուսին Յանիս Սարկիսովին նշանակել դատահոգեբուժական հետազոտություն:
Այս ամենից հետո մեղադրող կողմը հանդես եկավ այն հատարաությամբ, որ բոլոր վկաները հարցաքնվել են և տվել են իրեն ցուցմուքները, որտեղ ամեն ինչ շատ պարզ է, իսկ այս ամենը, ըստ մեղադրող կողմի, կատարավում է միայն անհարգի դատը հետաձգելու համար:
Դատավորը մերժեց բոլոր միջնորդությունները և համարեց դատաքննական շրջանը ավարտված: Երկու կողմերին տրվեց 10 օր ժամանակ վիճաբանության փուլին անցնելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին: