Ֆրանսիան դեմ է Վրաստանի և Ուկրաինայի` ԵՄ-ին շուտափույտ ինտեգրմանը: Ինչպես հաղորդում է AFP-ն, «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի ժամանակ ոչ պաշտոնական զրույցում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ հասկանում է «Վրաստանի և Ուկրաինայի սպասումները, սակայն արդյունավետ չէր լինի բանավեճեր սկսել այդ երկրների և ԵՄ-ի միջև վերջնական կապի ձևաչափի վերաբերյալ»:
«Եվրոպայում որոշակի հոգնածություն կա ԵՄ-ի ընդլայնումից: Արևմուտքում իշխում է այն զգացումը, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Բուլղարիան և Ռումինիան, որոնք ԵՄ-ին ինտեգրվել են 2007 թվականին, չափազանց շուտ են դա արել», – Ֆիյոնի խոսքերն է փոխանցում AFP` հղում կատարելով իր աղբյուրին: