Կալիֆորնիայում անցկացվող երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը: Եվս 3-ը վիրավոր են:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 2-ին, Սան Լեանդրո քաղաքում: Վաղ առավոտյան անհայտ անձինք կրակ են արձակել երեկույթից հեռացող մի խումբ մարդկանց ուղղությամբ: Կրակողներն առնվազն երկուսն են եղել: Դեռևս չի հստակեցվել, թե քանի կրակոց է արձակվել:
Հայտնի չէ նաև` արդյոք կրակողները երեկույթի մասնակից են եղել, թե ոչ: Հանցագործության հնարավոր դրդապատճառները ճշտված չեն: