Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը բոլոր թյուրք կանանց ընդհանուր խնդիրն է: Այս մասին երկուշաբթի ասել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատմա Շահինը Բաքվում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը կրում էր «Կնոջ դերը 21-րդ դարում. կին-քաղաքական գործիչների պատասխանատվությունը» խորագիրը, հաղորդում է Trend.az-ը:
Նրա խոսքով` Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել ոչ մի թյուրք կնոջ:
«Ադրբեջանի ճակատագիրը մեր ճակատագիրն է: Ադրբեջանի սուգը մեր սուգն է: Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է»,- ասել է նախարարը:
Շահինը նշել է, որ 21-րդ դարում գիտության և տեխնոլոգիայի զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել կնոջը: «Թյուրքալեզու երկրներում կանանց ամենամեծ նվաճումը կրթություն ստանալու հնարավորությունն էր»,- ասել է նա:
«Եթե մենք ուզում ենք ուժեղ հասարակություն ստեղծել, չպետք է բարձիթողի վիճակում թողնենք կրթությունը»,- նշել է նախարարը: