Իրանը չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Այս մասին SalamNews-ին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Նա նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը կողմ են հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդության պայմաններում:
«Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի գործադրած ջանքերը: Կարծում եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով կողմերի ջանքերի արդյունքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակն անհնարին է»,- հայտարարել է դեսպանը:
Հիշեցնենք, որ իրանական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդի դերում հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: