Քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեի խոսքով` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Վրաստան է ժամանում քաղաքական շրջագայության շրջանակներում, այլ ոչ թե հատուկ Վրաստանի համար:
«Համապատասխանաբար, ենթադրվում է, որ որպես քաղաքական գործիչ, նրան անհրաժեշտ է իմիջ ստեղծել, որ նա կարող է այցելել խնդրահարույց տարածաշրջաններ և հստակ հարցեր լուծել: Նա դա նախկինում էլ է արել»,- նշել է Սակվարելիձեն:
Փորձագետւ խոսքով` Սարկոզին ցանկանում է ցույց տալ, որ նա ոչ միան Ֆրանսիայի նախագահն է, այլև կարող է միջամտել բոլոր հարցերին, որոնք ծագում են Եվրոպայի տարածքում:
«Միաժամանակ, Սարկոզին չի բարդացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դա նրա շահերից չի բխում: Չեմ կարծում, որ 6 կետանոց համաձայնագրի հարցը կրկին կբարձրացվի որպես Ռուսաստանի նկատմամբ պահանջ: Շատ փորձագետներ կարծում են, որ Սարկոզին կզրուցի զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին, սակայն դա հայտարարություն չի լինի` պահանջների տեսանկյունից: Այսինքն, Սարկոզին կփորձի փրկել ինչպես շամփուրը, այնպես էլ խորովածը»,- Սակվարելիձեի խոսքերն է փոխանցում «Գրուզիա Օնլայնը»-ը: