Apple ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացել է 56 տարեկան հասակում: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ջոբսը հիմնել է Apple ընկերությունը Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնի հետ 1976 թվականին: 1985 թվականին նա հեռացել է Apple-ից ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով, սակայն 1997-ին վերադարձել է և 2000 թվականից դարձել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն:
2004 թվականին Ջոբսի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեք էր հայտնաբերվել, որից հետո նա վիրահատության էր ենթարկվել: 2009-ի ամռանը հայտնի է դարձել, որ Ջոբսը լայրդի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել: 2011 թվականի օգոստոսին նա հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին: Լրագրողները նշում էին, որ Ջոբսի հեռանալը կապված է առողջական խնդիրների հետ: