Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ երկու ամսով երկարացրել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը, գրում է Հայկական ժամանակ օրաթերթը:
Առաքելյանն անազատության մեջ է օգոստոսի 9-ից: Հայ Ազգային Կոնգրեսը կասեցրել է իշխանական կոալիցիայի հետ երկխոսությունը` համարելով, որ քաղբանտարկյալի առկայությունը խանգարում է բանակցությունների ընթացքին: