Ադրբեջանը համաձայն չէ Հայոց Ցեղասպանության և Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Այս հարցերից յուրաքանչյուրը միջազգային քաղաքականության առանձին խնդիր է: Ադրբեջանը մշտապես պաշտպանել է Թուրքիայի շահերը ինչպես Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում, այնպես էլ միջազգային հարցերում»,-Հասանովի խոսքերն է փոխանցում Trend.az-ը:
Նրա խոսքով`Բաքուն չի կիսում Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը, այդ թվում` Սարկոզիի հայտարարությունները Ցեղասպանության և սահմանների բացման հարցում:
Հիշեցնենք, որ երևանյան այցի ընթացքում Սարկոզին հայտարարել էր, որ եթե Թուրքիան մինչ 2011 թվականի ավարտը չճանաչի Ցեղասպանությունը, Ֆրանսիան համապատասխան քայլեր կձեռնարկի: