Home / Հայաստան / Facebook-ում թարգմանիչ է հայտնվել

Facebook-ում թարգմանիչ է հայտնվել

Facebook սոցիալական կայքն այժմ գրառումներն ու մեկնաբանությունները թարգմանելու հնարավորություն է ընձեռում իր օգտատերերին: Այս մասին կայքի ներկայացուցիչ Վադիմ Լարուշակը հայտնել է Facebook-ի իր անձնական էջում:

Այժմ այն գրառումները և մեկնաբանությունները, որոնք տարբերվում են օգտատիրոջ կարգավորումներում ընտրված լեզվից, հնարավոր կլինի թարգմանել հատուկ կոճակի օգնությամբ: Թարգմանված տեքստը կփոխարինի օրիգինալը, միաժամանակ հնարավորություն կլինի վերադարձնել տեքստի նախնական տարբերակը:

Օգտատերերը կարող են առաջարկել այս կամ այն գրառման սեփական թարգմանությունը, ինչպես նաև քվեարկել առաջարկված տարբերակի օգտին: Եթե որևէ տարբերակ ձայների որոշակի քանակություն հավաքի, այն իրենով կփոխարինի մեքենայացված թարգմանությունը:

Թարգմանությունն իրականացվում է Microsoft-ին պատկանող Bing Translator տեխնոլոգիայի օգնությամբ: Այս գործողությունը դեռևս հասանելի է գրառումների և  մեկնաբանությունների մի մասին: Օգտատերերը միաժամանակ կարող են միացնել «մշտական թարգմանությունը», այդ դեպքում գրառումները մեխանիկորեն կթարգմանվեն:

Նշենք, որ սոցիալական կայքն այժմ ունի մոտ 800 միլիոն օգտատեր: