19:58 Լևոն Տեր-Պետրոսյան. Այս շուրջօրյա հանրահավաքն ավելի միակուռ դարձրեց Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերին: Որքան մենք ակտիվ լինենք, այնքան միջազգային հանրությունը մեր օգտին որոշումներ է կայացնելու: Աշխարհը չի սիրում չպայքարող ազգերի: Այսօրվանից մեր հիմնական, գլխավոր լոզունգը լինելու է Սերժ Աարգսյանի անհապաղ հրաժարականը: Կոնգրեսն այս նստացույց-հանրահավաքը համարում է ամենանշանակալից հանգրվաններից մեկը: Առաջարկվում է անհապաղ դադարեցնել այս միջոցառումը: Առաջակվում է այս պահին դադարեցնել և պահանջված պահին անցկացնել անժամկետ նստացույց և հանրահավաք: Կոնգրեսն իր պարտք է համարում ձեզ խորին շնորհակալությու
19:49 Տեր-Պետրոսյան. Հատկապես կարևոր դպրոց էր սա այն երիտասարդների համար, ովքեր չէին անցել 88-ի կամ 2008-ի բովով: Իշխանություններ
19:45 Այժմ Տեր-Պետրոսյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել 8 օրվա ընթացքում Ազատության հրապարակում, և ինչ քայլեր են ձեռնարկել իշխանությունները մարդկանց հոսքը կանխելու համար:
19:41 Տեր-Պետրոսյան. Ելույթի փոխարեն կներկայացնեմ մի փաստաթուղթ, որը մի քանի օր տևած երկար քննարկումներից հետո ընդունվել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից և համաձայնեցվել բոլոր տարածքային կառույցների հետ: Կոչվում է շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձև:
19:40 Ելույթ է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանը:
19:12 Հանրահավաքի մասնակից տարիքով մի մարդ Նիկոլ Փաշինյանին իր աճեցրած խնձորը նվիրեց: Այս խնձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ որդը ՀՀ իշխանություններն են, որոնք պետք է արմատախիլ արվեն, ասաց Նիկոլ Փաշինյանը (խնձորը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու պահին հանրահավաքի մասնակիցներից մեկն ասել է` apple, apple, հավանաբար, հիշելով Սթիվ Ջոբսին):
19:09 Արամ Մանուկյան. Lուծումը մեկն ա, ժողովուրդ` իշխանափոխություն: Միակ քաղաքական ուժը Կոնգրեսն է, որ իշխանափոխության հայտ է ներկայացնում: Ունենք ծրագիր, ունենք թիմ ու առաջնորդ: Ծրագիրն էլ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են:
18:58 Մի քանի հարյուր մարդ Արմավիրից և մի քանի տասնյակ մարդ Էջմիածնից այս պահին մտան Ազատության հրապարակ:
18:46 Փաշինյան. Շուրջօրյա մեր նստացույցը անհրաժեշտությու
18:44 Փաշինյան. Մեր ութօրյա նստացույցը դարձավ ջրբաժան: Մենք բաժանվեցինք մեր վախերից, մեզ ապացուցեցինք, որ կարող ենք կտրվել մեր տաք տներից ու անձրևի ու արևի տակ իշխանություններ
18:42 Նիկոլ Փաշինյանը ողջունում է Ազատության հրապարակի վրանային ավանին, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
18:35 Սեպտեմբերի 30-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող Հայ Ազգային Կոնգրեսն այսօր իր համակիրների հետ միասին որոշում է կայացնելու իր ապագա քայլերի մասին: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ժամանել է հրապարակ, ելույթները կմեկնարկեն մի քանի րոպեից: