Sony կինոստուդիան ավարտել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրության էկրանավորման իրավունքները գնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ բացառիկ իրավունքի համար Sony-ն 1 միլիոն դոլար է վճարել:
Ավելի վաղ Sony ընկերությունը թողարկել էր ամերիկյան ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը հիմնված էր Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կենսագրության վրա:
«Սթիվ Ջոբս» 500 էջանոց կենսագրական գիրքը հեղինակել է Time ամսագրի նախկին խմբագիր Ուոլթեր Այզեքսոնը: Գիրքը բեսթսելեր է դարձել մինչև լույս ընծայվելը: Ջոբսի մահվան գիշերը Amazon.com-ում գիրքը նախնական պատվերների քանակությամբ երկրորդ տեղը է զբաղեցրել: