Իրանում արգելված ֆիլմի դերասանուհուն մտրակի 90 հարվածների և մեկ տարվա ազատազրկման են դատապարտել երկրի իշխանություններին հեղինակազրկելու և ճաղատ գլխով հանդես գալու համար:
Իրանցի դերասանուհի Մարզիյախ Վաֆամերի գործով դատական վճիռը կարդացել են կիրակի օրը:
Դերասանուհուն բերման էին ենթարկել այս տարվա հուլիսին` «Իմ ծախված Թեհրան» ֆիլմի ցուցադրությունից հետո:
Իրանա-ավստրալիական համատեղ արտադրության ֆիլմը պատմում է երիտասարդ դերասանուհու մասին, ով հետապնդվում է իշխանությունների կողմից իր գործունեության համար:
Մի քանի դրվագներում դերասանուհին հայտնվում է ճաղատ գլխով և առանց ավանդական գլխաշորի:
Ֆիլմը որոշ պահպանողական իշխանական շրջաններում դժգոհության ալիք է բարձրացրել արդեն իրական կյանքում: Ֆիլմի ցուցադրությունը երկրում չի արտոնվել և ապօրինաբար է անցակցվել:
Դերասանուհու փաստաբանը մտադիր է բողոքարկել որոշումը, հայտնում է LifeNews-ը: