Հայաստան-Մակեդոնիա հանդիպման ժամանակ հայտնաբերվել են տարբեր մեթոդներով կեղծված 1000-ից ավելի տոմսեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Խնդրում եմ բոլորին ունենալ ազնվություն գոնե լռել և ոչ թե լռելու փոխարեն փորձել վարկաբեկել Ֆեդերացիային և աշխատակիցներին, որոնք, իմ կարծիքով, շատ բարձր մակարդակով էին կազմակերել այդ խաղը», – գրել է Հայրապետյանը: