«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս օրերին արձակուրդում է գտնվում: Նա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո մեկնել է նախապես ծրագրված արձակուրդի, քանի որ վերջին 4 տարում արձակուրդ չի գնացել:
Թերթի տեղեկությունների համաձայն, թեև Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներ չունի, սակայն ոտքի պրոթեզավորման հետ կապված տեխնիկական խնդիրները կարգավորելու համար արձակուրդ վերցնելու անհրաժեշտություն է առաջացել: «Ժողովուրդը» գրում է, որ Սեյրան Օհանյանն արձակուրդից վերադառնա 10 օրից: