Home / Հայաստան / Ղարաբաղի զորամասում զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված

Ղարաբաղի զորամասում զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված

2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ` նախաքննությունը շարունակվում է: