Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խոստացել է վրեժ լուծել քրդերից վերջինների կոցմից թուրք զինվորականների վրա իրականացրած հարձակումների համար: Գյուլն ընդգծել է, որ իրենց վրեժը «շատ մեծ է լինելու», հաղորդում է Reuters-ը:
Նշենք, որ ըստ Թուրքական իշխանությունների պաշտոնական վարկածի, այսօր Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող մարտական հենակետերը հարձակման են ենթարկվել քրդերի կողմից, ինչի հետևանքով 24 զինվորական է զոհվել: Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները կրակ են արձակել Իրաքի սահմանի մոտ գտնվող մարտական հենակետի վրա:
Կրակոցներից հետո թուրքական զորքեր, հետապնդելով քուրդ գրոհայիններին, ներխուժել են Իրաքի տարածք: Հաղորդվում է թուրք զինվորականների և քրդական կուսակցության գրոհայինների բախումների մասին: