Ադրբեջանն այժմ շատ արագ է զարգանում, և այդ բարեկեցությունը պատերազմի հետ կապված ինչ-որ ռիսկերի ենթարկելը լավ չէր լինի: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է «ՌԻԱ Նովոստիի» քաղաքական վերլուծաբան Դմիտրի Բաբիչը:
«Միաժամանակ հարկ է նշել, որ բառային հակազդեցության աստիճանն անընդմեջ աճում է, ինչը շատ վտանգավոր է: Իհարկե, փառք Աստծո, այն դեռևս չի վերաճում զինված բախման:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-իմ, ապա ես լուրջ միջնորդության իմաստ չեմ տեսնում սրված իրավիճակի պատճառով: Միջնորդները կարող են օգտակար լինել, երբ կողմերը պատրաստ են հանգիստ խոսել: Իսկ, որքանով որ ես եմ հասկանում, իրավիճակը մի փոքր այլ է:
Եվ, իմ կարծիքով, վերջին տարիների համաշխարհային պատմության ոչ մի նման իրավիճակ չի եղել, որպեսի միջնորդները ինչ-որ մեկին ստիպեին նստել բանակցությունների սեղանին, և ամենակարևորը, որպեսզի դրանից ինչ-որ բան դուրս գա: Նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի բանակցությունների աստիճանը մի փոքր իջնի»,-հայտարարել է ռուսաստանյան քաղաքագետը: