Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել իր երկրին օգնության ձեռք մեկնել, այդ թվում` Հայաստանին և Իսրայելին: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ իր երկիրն ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել երեկ Վանում տեղի ուենցած աղետի հետևանքները, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ում Reuters-ի աղբյուրը հայտնել է նաև, որ Թուրքիան օգնության առաջարկներ է ստացել մի շարք այլ երկրներից, սակայն չի ընդունել դրանցից և ոչ մեկը, բացառությամբ Ադրբեջանի, որի փրկարարներն այժմ աշխատում են աղետի գոտում:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի արևելյան շրջանում գտնվող Վան քաղաքի մոտակայքում գրանցված 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն արդեն իսկ 200-ից ավել մարդկանց կյանք է խլել, կան հազարից ավելի վիրավորներ: