Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի դատախազությունը պահանջել է Հայաստանում ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներից տուն ուղարկել պաշտոնաթող զինծառայողներին:
«Ներկայումս հարավային ռազմական շրջանի դատախազությունը Զինվորական մայրերի հանձնաժողովի հետ ստուգում է հրամանատարության կողմից ՌԴ պաշտպանության նախարարության հայաստանյան 102-րդ ռազմակայանի 317 զինվորների զինվորական ծառայություն անցնելու և հեռացվելու մասին օրենքի կատարումը», – երեքշաբթի «Ինտերֆաքս-Յուգ» գործակալությանը հաղորդել է հարավային ռազմական շրջանի ղեկավար Նատիֆ Հաջիմետովը:
Նա նշել է, որ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ զորացրված զինվորներն ու սերժանտները չեն կարողանում լքել ռազմակայանի տարածքը և մեկնել տուն տրանսպորտի բացակայության պատճառով: Ներկայումս հարավային ռազմական շրջանի դատախազ Վլադիմիր Միլովանովը պահանջել է ռազմակայանի հրամանատարությունից անհապաղ տուն ուղարկել ազատված զինվորականներին: