Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել, գրում է «Ժողովուրդ» թերթը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը հորդորել է սպասել մեկ օր, մինչև Փարիզի քաղաքապետը վերադառնա Ֆրանսիա, նոր հայտարարել այդ մասին։ Այլ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին կհայտարարվի երկուշաբթի։
Թե ինչն է ստիպել «դրայվոտ» քաղաքապետին նման որոշում կայացնել, թերթին չի հաջողվել պարզել: Միևնույն ժամանակ, ըստ «Ժողովուրդի», վարկածները երկուսն են. մեկ, որ Կարապետյանը խնդիրներ ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ իր գործունեությամբ միայն դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում՝ աշխատելով Սարգսյանի դեմ։ Երկրորդ՝ պարզապես ռուսական «ընկերները» նրան հրավիրել են Մոսկվա։ Թերթը պարզել է նաև, որ Սերժ Սարգսյանն առանձնապես դեմ չի եղել Կարապետյանի հրաժարականին։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը. «Ո՛չ, նման բան չկա»։ Բայց աղբյուրները վստահեցնում են՝ Կարապետյանն առաջիկայում Մոսկվայում բարձր պաշտոն կստանա և կհեռանա Երևանից։