Այսօր մոտ 100 ոստիկաններով շրջապատված Կառավարության շենքի հարակից տարածքից ժամը 12:00-ի սահմաններում բերման ենթարկված «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Հույս» հասարակական կազմակերպության անդամ Լալա Ասլիկյանը 3 ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո ազատ է արձակվել:
Նրանից պահանջել են ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ ասվել է, որ վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին: Ասլիկյանը հրաժարվել է ստորագրել որևէ փաստաթղթի տակ:
Ոստիկանական շենքից դուրս գալուց հետո Epress.am-ը զրուցել է Լալա Ասլիկյանի և նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հետ:
Ռևազյանն ասել է, որ հնարավոր է, որ գործին ընթացք տան և քրգործ հարուցեն: