Home / Հայաստան / Coca-Cola-ն կսպիտակի

Coca-Cola-ն կսպիտակի

Ոչ ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրողներից մեկը` Coca-Cola-ն, կփոփոխի իր արտաքին տեսքը: «Արկտիկական տուն» ակցիայի շրջանակներում կարմիր տարաները կդառնան սպիտակ` ի պաշտպանություն սպիտակ արջերի բնակության վայրերի, հայտնում է Coca-Cola ընկերության պաշտոնական կայքը:

Ինչպես հայտարարել է ընկերության ղեկավար Մուհթար Քենթը, ընկերությունը ցանկանում է պաշտպանել 1922 թվականից ըմպելիքի խորհրդանիշը հանդիսացող սպիտակ արջերին:

Ակցիայի շրջանակներում Coca-Cola-ի 1,4 միլիարդ քանակությամբ հատուկ տարաները ԱՄՆ-ում վաճառքի կհանվեն նոյեմբերին: Ակցիան կտևի մինչ փետրվար:

Ըմպելիքի տարաների վրա պատկերված կլինի սպիտակ արջ` երկու քոթոթով: Կարմիր գույնով գրված կլինի միայն Coca-Cola:

Ընկերությունը նախատեսում է նաև 2 մլն դոլար նվիրաբերել սպիտակ արջերի պաշտպանությանն ուղղված ակցիաներին: Եվս մեկ միլիոն դոլար ընկերությունը նախատեսում է հավաքել գնորդների հետ միասին: