Երեկ Երևանի Կիևյան կամրջից նետվելով` ինքնասպանություն է գործել Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա Մանասյանը:
Ինչպես «Առավոտ»-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայության աշխատակիցները, սակայն աղջիկն արդեն մահացած է եղել:
Շամշյանը հայտնել է նաև, որ Կիևյան կամրջին հարակից`Հալաբյան փողոցում ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած աղջկան: Այն տարել են տուգանային հրապարակ: