Այսօր իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածու: Քանի որ Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, կասկածից վեր է, որ Մարգարյանը կընտրվի այդ պաշտոնում:
Համաձայն օրենքի, քաղաքապետի ընտրությունները պետք է կայանան մեկամսյա ժամկետում:
Նշենք, որ նախորդ երկու քաղաքապետերի՝ Կարեն Կարապետյանի և Գագիկ Բեգլարյանի օրոք Տարոն Մարգարյանը զբաղեցրել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը:
Վերջին քաղաքապետը՝ Կարեն Կարապետյանը, իր հրաժարականի մասին հայտարարել էր նախորդ շաբաթ: