Այսօր առավոտյան Արթիկի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում ծնվել է աշխարհում խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխան:
Փոքրիկ Ոսկանյան Վահրամի ծնունդն ընդունել է բժիշկ Սիմոն Մանուկյանը:
Բժիշկների հավաստամամբ` երեխան առողջ է: Նրա հասակն է 49 սմ, քաշը՝ 2.5 կգ: Արթիկ լրագրողների այցը կազմակերպած ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը նորածնին խնամքի պարագաներ էր նվեր բերել (տակդիրներ, թաց անձեռոցիկներ և այլն), իսկ հիվանդանոց ժամանած Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը երեխայի ծնողներին առաջարկել է դառնալ երեխայի քավորը, և փոքրիկ Վահրամի մորը խաչ է նվիրել: