Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարությունը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել: Նրանք պատրաստվում են Հայաստանին փոխանցել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանին պատկանող ազատված ռազմական ավանները: Ռուսաստանյան սպայական կազմը վերահսկելու է օբյեկտները Հայաստանին փոխանցելու ձևակերպումների գործընթացը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն, սույն գործարքը շահեկան կլինի երկու կողմերի համար էլ, քանի որ Հայաստանը ռազմական ավաններ կստանա երևանյան կայազորում, իսկ Ռուսաստանը կկրճատի իր ֆինանսական ծախսերը:
Հայաստանի տարածքում տեղաբաշխված ռուսաստանյան զինվորականների օպտիմալացումը հարկադրական քայլ է եղել, քանի որ իրականացված հատուկ կազմակերպչա-աշխատանքային միջոցառումների ընթացքում ռազմակայանի անձնակազմը զգալիորեն կրճատվել է:
Սակայն, հարկ է նշել, որ առայժմ խոսք չի գնում Հայաստանում ՌԴ ռազմակայանի աշխատակիցների կրճատման մասին: Ռուսաստանյան զինծառայողները նախկինի պես մարտական հերթապահություն են անցկացնելու ԱՊՀ երկրների Պաշտպանության միացյալ համակարգի ծրագրի շրջանակներում: