Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 կործանիչը նոյեմբերի 4-ին վթարի է ենթարկվել Քոնյա քաղաքի մոտ, հայտնում է Associated Press-ը:
Այս տեղեկատվության համաձայն` երկու օդաչուներն էլ մահացել են վթարի հետևանքով: Վթարը տեղի է ունեցել հերթական փորձնական թռիչքի ժամանակ:
Դեռևս հայտնի չեն կործանիչի վթարի պատճառները: Միջադեպի հետազոտման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են թռիչքների անվտանգության հարցերով զինվորականներ ու մասնագետներ: